Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ 2009 – «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-Ն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ
28/01/2010 11:27
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ 2009 – «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-Ն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 18.4 մլրդ դրամ:

Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև «Ալեքս Գրիգ» և «Ղ-Տելեկոմ» (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունները, որոնք, բյուջե վճարելով համապատասխանաբար 16,1 մլրդ դրամ և 15,9 մլրդ դրամ, զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը:

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունը, 2009 թվականի ընթացքում վճարելով  14,0 մլրդ դրամ, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում, իսկ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 11,4 մլրդ դրամ, ճանաչվել է ՀՀ հինգերորդ խոշոր հարկատուն:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում է հայտնվել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում վճարել է 8,8 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (6,3 մլրդ դրամ) և  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (6,3մլրդ դրամ) ընկերությունները:

Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են  «Վիդիս դիսթրիբյուշն» և «Ինթերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերությունները, որոնք պետական բյուջե վճարելով  համապատասխանաբար 6,1 մլրդ դրամ և 5,6 մլրդ դրամ, զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղերը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36