NOKIA-Ի ՏԱՐԵԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 4.5 ԱՆԳԱՄ
Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 4.5 անգամ և կազմել 891 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 3.99 մլրդ եվրո զուտ շահույթ: Հրապարակած տվյալների համաձայն Nokia-ի տարեկան հասույթը կազմել է 41 մլրդ եվրո: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 19%-ով:
Նշենք նաև, որ միայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում ֆիննական ընկերությունն ապահովել է 948 մլն եվրո զուտ շահույթը, որը տարեկան կտրվածքով գրանցել է 65% անկում: