Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50+0.00
EUR BUY - 443.00-1.00 EUR SELL - 449.00-0.50
OIL:  BRENT - 67.87+2.80 WTI - 63.82+3.10
COMEX:  GOLD - 4974.00+3.84 SILVER - 87.11+6.62
COMEX:  PLATINUM - 2267.80+5.33
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 156.33+0.61 EUR/GBP - 1.1822+0.07
FOREX:  EUR/USD - 1.1822+0.07 GBP/USD - 1.3698+0.07
STOCKS RUS:  RTSI - 1140.14+0.69
STOCKS US: DOW JONES - 49240.99-0.34 NASDAQ - 23255.19-1.43
STOCKS US: S&P 500 - 6917.81-0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 54293.36-0.78 TOPIX - 3655.58+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 26847.32+0.05 SSEC - 4102.20+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10314.59-0.26 CAC40 - 8179.50-0.02
STOCKS EUR:  DAX - 24780.79-0.07
04/02/2026  CBA:  USD - 378.26-0.18 GBP - 518.67+1.91
04/02/2026  CBA:  EURO - 446.88+0.81
04/02/2026  CBA:  GOLD - 59845+2480 SILVER - 1064+66.6
ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ն
29/01/2010 10:58
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ահահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների և նրանց վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն Հայաստանի խոշոր ապահովադիրների ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Ընկերության կողմից 2009 թվականի ընթացքում  վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարը կազմում է 2109,7 մլն դրամ: 

Հայաստանի 300 խոշոր ապահովադիրների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև հայ-ռուսական «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն,  որոնք էլ զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հաշվետու տարվա 12 ամիսների ընթացքում վճարել է 1504,1 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն` 1053,2 մլն դրամ:

2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանի 300 խոշոր ապահովադիրների ցուցակի չորրորդից տասներորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Արմենիա Տելեֆոն կոմպանի» (Արմենտել) ՓԲԸ-ն (950,0 մլն դրամ), Նաիրիտ գործարանը (925.4 մլն դրամ), Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (809,3 մլն դրամ), Երևանի Պետական Համալսարանը ( 587,9 մլն դրամ),  ՀԱԷԿ-ը (580,9 մլն դրամ), «Ղ-Տելեկոմ» ընկերությունը` ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ (530,1 մլն դրամ) և «Հայփոստ» ՓԲԸ-ն (433,6 մլն դրամ):

04/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.26
-0.18
Եվրո (EUR)
446.88
+0.81
Ռուբլի (RUR)
4.9259
+0.0009
Լարի (GEL)
140.65
+0.03
59845
+2480
Արծաթ
1064
+66.6