ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՄԻՆՉԵՎ 1,9 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն ընդունել է պետական փոխառությունների սահմանաչափը մինչև 1,9 տրիլիոն դոլար բարձրացնելու նախագիծը: 60 սենատորներ քվեարկել են կողմ այս նախագծին, իսկ մնացյալ 40-ը` դեմ:
Նշենք, որ այս նախագիծը դեռ պետք է քննարկվի նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրենսդիր խորհրդի կողմից, և այնուհետև ուղարկվի հաստատման` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Նոր սահմանաչափի վերջնական ընդունումից հետո պետական փոխառությունների սահմանային գումարը կգերազանցի 14,3 տրիլիոն դոլարը կամ ԱՄՆ մեկ քաղաքացու հաշվով պետական փոխառությունը կկազմի 45 հազար դոլար: