Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԻԱՊԵՏԵՐԸ ԸՍՏ FORBES-Ի
26/08/2008 13:34
Կիսվել

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԻԱՊԵՏԵՐԸ ԸՍՏ FORBES-Ի

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մենատերերի ցուցակը: Ըստ այդ ցուցակի առաջին տեղում է հայտնվել Թայլանդի 80-ամյա թագավոր Պումիպոն Ադուլյադեթը, որի կարողությունը գնահատվում է 35 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ անցյալ տարվա հետ համեմատած Թայլանդի թագավորի կարողությունը զարմանալիորեն աճել է 7 անգամ, սակայն վերլուծաբանները կարծում են, որ այսպիսի աճը միայն պայմանավորված է միայն նրանով, որ վերջին տարվա ընթացքում Թայլանդի ակտիվների մասին տեղեկատվությունը ավելի թափանցիկ է դարձել:
Թայլանդի թագավորին այս տարի հաջողվել է առաջ անցնել վերոնշյալ ցուցակի վերջին տարների անփսփոխ առաջատար Բրունեյի սուլթանից, որի կարողությունը այս տարի գնահատվել է 20 միլիարդ դոլար և նա ցուցակում զբաղեցրել է չորրորդ տեղը: Բրունեյի սուլթանից առաջ են անցել նաև Աբու-Դաբիի խալիֆը և Սաուդյան Արաբիայի թագավորը համապատասխանաբար 23 և 21 միլիարդ դոլարով:
Բրունեյի սուլթանին մի փոքր զիջում է Դուբայի շեյխ` Բեն Ռախիդա ալ Մակտուման, որի կարողությունը 18 միլիարդ դոլար է: Ցուցակում նաև տեղ են գտել Կատարի շեյխը (7-րդ տեղ 2 միլիարդ դոլարով)  և Մարոկկոյի թագավորը (8-րդ տեղ 1.5 միլիարդ դոլարով):
5 միլիարդ դոլար կարողությամբ, Եվրոպայի ամենահարուստ միապետ է համարվել Լիխտենշտեյնի թագաժառանգ Հանս-Ադամ II –ը, որը ցուցակում 6-րդն է: Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդը 1.4 միլիարդ դոլարով ցուցակի 9-րդ տեղում է:
Ցուցակում հայտնվել են նաև երկու կին միապետներ: Մեծ Բրիտայիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը 650 միլիոն դոլար կարողությամբ 12-րդ տեղում է, իսկ Նիդերլանդների թագուհի Բեատրիկսը 300 միլիոն դոլարով 14-րդ տեղում է:
Ցուցակը, 200 միլիոն դոլար կարողությամբ, եզրափակում է Սվիզելանդի թագավոր Մսվասի երրորդը:
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83