
TIME WARNER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2009Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ամերիկյան Time Warner Inc. մեդիահոլդինգը հրապարակել է 2009 թվականի իր գործունեության ամփոփ ցուցանիշները, որոնց համաձայն հաշվետու տարվա 12 ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 2.47 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերությունը կրել էր 13.4 մլրդ դոլարի զուտ վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա արդյունքներով Time Warner ընկերության հասույթը տարեկան կտրվածքով գրանցել է 2,8% անկում և կազմել 25.8 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական շահույթը կազմել է 4.5 մլրդ դոլար:
Time Warner ընկերությունն ամերիկյան առաջատար մեդիակոնգլոմերատն է: Այս հանդիսանում է Warner Bros. կինոստուդիայի, Fortune ամսագրի և CNN հեռուստաընկերության սեփականատեր: