
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄն Դաշնային պահուստային համակարգն իր գործառույթների շրջանակներում կդառնա առավել բաց և պատասխանատու կառույց: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում վերջերս վերընտրված Բեն Բերնանկեն` նշելով, որ պահուստային համակարգի առաջնային նապատակներից մեկը լինելու է ամերիկյան բանկերի նկատմամբ վերահսկողության շրջանակների ընդլայնումը:
Բեն Բերնանկեն կարևորել է Դաշնային պահուստային համակարգի գործունեությունը` ԱՄՆ Կոնգրեսի չհիմնավորված միջամտությունից անկախ, և նշել, որ իր հիմնական խնդիրներից մեկն այդ միջամտության սահմանափակում է:
Բեն Բերնանկեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ղեկավարում է 2006 թվականից: