IPO-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ 2,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ «ՌՈՒՍԱԼ»-Ն ՈՒՂՂԵԼ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ
Ալյումինի արտադրությամբ առաջատար ռուսական «Ռուսալ» (UC Rusal) ընկերությունը Հոնկոնգի HKEX և Փարիզի Euronext ֆոնդային բորսաներում իրականացրած արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում ներգրաված միջոցներից շուրջ 2,143 մլրդ դոլար ուղղել է միջազգային և ռուսական վարկատուների հանդեպ իր պարտավորությունների մարմանը:
Հիշեցնենք, որ «Ռուսալ» ընկերությունն իր գործունեությունն է ծավալում նաև Հայաստանում` հանդիսանալով «Արմենալ» ընկերության սեփականատեր: