
ՇՎԵԴԱԿԱՆ VOLVO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 269 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Շվեդական հայտնի ավտոարտադրող Volvo Group ընկերությունը, որը մասնագիտացած է բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների արտադրության մեջ, ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության կրել է 269 մլն դոլարի զուտ վնաս: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին վնասի առավել ցածր մակարդակ:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունն արդեն հինգերորդ եռամսյակն անընդմեջ փակում է վնասով: