ACER-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 110 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատարներից մեկը` Acer ընկերությունն, ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 3,51 մլրդ թայվանական դոլար (110 մլն ԱՄՆ դոլար)` 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածում գրանցված 2,81 մլրդ դոլարի դիմաց:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին զուտ շահույթի ստացում 4,08 մլրդ դոլար մակարդակում:
2009 թվականի արդյունքներով Acer ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է և կազմել 11,35 մլրդ թայվանական դոլար: