Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ALCATEL-LUCENT-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ԱՆԳԱՄ
11/02/2010 11:44
Կիսվել

ALCATEL-LUCENT-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ԱՆԳԱՄ

Հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող ֆրանս-ամերիկյան Alcatel-Lucent ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով ընկերությունը կրել է 524 մլն եվրոյի զուտ վնաս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 10 անգամ: Նշենք, որ 2008 թվականի ընթացքում ընկերության կրած զուտ վնասը կազմել էր 5,2 մլրդ դոլար:

Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա ընթացքում Alcatel-Lucent ընկերության հասույթը կրճատվել է 10,8%-ով` կազմելով 15,16 մլրդ եվրո, իսկ համախառն շահույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 5,11 մլրդ եվրո:

2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում Alcatel-Lucent ընկերությունն ապահովել է 46 մլն եվրո զուտ շահույթ, իսկ ընկերության հասույթն այս նույն եռամսյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 19,9% և կազմել 3,97 մլրդ դոլար:

Alcatel-Lucent ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին` ֆրանսիական Alcatel S.A. և ամերիկյան Lucent Technologies Inc.  ընկերությունների միավորման արդյունքում: Այս գործարքի ընդհանուր արժեքը կազմել էր 8,8 մլրդ եվրո:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6