ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
2009 թվականի արդյունքներով Ճապոնիայի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով գրանցել է այս երկրի համար ռեկորդային` 5% անկում, և կազմել 5,1 տրիլիոն դոլար:
Ինչպես նշվում է Ճապոնիայի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ՀՆԱ-ի ռեկորդային անկումն առաջին հերթին պայմանավորված է ճգնաժամի պայմաններում սպառողական պահանջարկի կրճատմամբ:
Նշենք, որ 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել էր 1,1%-ով, ինչը թույլ է տվել Ճապոնիային պահպանել ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության իր կարգավիճակը:
Վերլուծաբանները հաշվետու տարվա համար կանխատեսել էին ՀՆԱ-ի աճ 0,9%-ի սահմաններում: