ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Եվրոպայի խոշորագույն տուրիստական օպերատորը` գերմանական TUI AG ընկերությունն, ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերությանը կրել է 102,8 մլն եվրոյի զուտ վնաս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 1,5 անգամ, որը հիմնականում պայմանավորված է վարչական ծախսերի զգալի կրճատմամբ:
Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունն իր վարչական ծախսերը կրճատել է մինչև 313 մլն եվրո` դեռևս 2009 թվականի մարտ ամսին վաճառելով ծովային բեռնափոխադրումներով զբաղվող իր Hapag-Lloyd ստորաբաժանման բաժնետոմսերի 57%-ը:
Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն Եվրոպայի խոշորագույն տուրիստական ընկերության հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է շուրջ 15%-ով և կազմել 2,95 մլրդ եվրո:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին եռամսյակային զուտ վնասի առավել բարձր մակարդակ: