2010Թ.-Ի ՎԵՐՋԻՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿՕԳՏՎԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՄԼՐԴ ՄԱՐԴ
Բջջային ծառայություններից օգտվողների թիվը կշարունակի աճել, և 2010 թվականին ամբողջ աշխարհում այս ծառայությունները հասանելի կլինեն ավելի քան 5 մլրդ բաժանորդների: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Էլեկտրակապի միջազգային միության գլխավոր քարտուղար Խամադուն Տուրեն` Բարսելոնայում կազմակերպված բջջային հեռահաղորդակցության ցուցահանդեսի շրջանակներում:
Նա նշել է, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հեռահաղորդակցական ծառայությունների նկատմամբ պահանջարկի անկում չի գրանցվել և վստահություն է հայտնել, որ 2010 թվականին ամբողջ աշխարհում հետաքրքրությունը հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ շարունակելու է աճել:
Էլեկտրակապի միջազգային միության տվյալների համաձայն 2009 թվականի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում բջջային ծառայություններից օգտվողների թիվը կազմել է 4.6 մլրդ մարդ: