Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի նվիրել SpaceX-ի բաժնետոմսեր
26/11/2026 14:08
Կիսվել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի նվիրել SpaceX-ի բաժնետոմսեր

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի նվիրել տիեզերագնացության ոլորտում գործող SpaceX ընկերության երկուական բաժնետոմս։ Դրանցից մեկը կտրամադրի հենց ընկերությունը, իսկ երկրորդը միլիարդատերը կնվիրի անձամբ՝ սեփական միջոցների հաշվին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

Ինչպես գրում է Reuters-ը, նոյեմբերի 25-ին SpaceX-ը հայտարարել է Trump Account ներդրումային հաշիվներից յուրաքանչյուրին մեկական նոր A դասի սովորական բաժնետոմս տրամադրելու մտադրության մասին։ Մասկն իր հերթին խոստացել է սեփական միջոցների հաշվին կրկնապատկել ընկերության տրամադրած բաժնետոմսերի քանակը։

Խոսքը հարկային արտոնություններով հատուկ ներդրումային հաշիվների մասին է, որոնք նախատեսված են ամերիկացի երեխաների երկարաժամկետ խնայողությունների ձևավորման համար։

Միևնույն ժամանակ, SpaceX-ը չի հստակեցրել՝ արդյոք Մասկի անձնական նվիրատվության շրջանակում տրամադրվող բոլոր բաժնետոմսերը կբաշխվեն բացառապես այդ հաշիվների միջոցով։ Դեռևս հայտնի չէ նաև՝ արդյոք ստացված արժեթղթերի վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, գործարարը խոստացել էր ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի նվիրել SpaceX-ի մեկական բաժնետոմս։

SpaceX-ի նախագահ և գործառնական տնօրեն Գվին Շոթվելը նույնպես հայտարարել է ընկերության իրեն պատկանող ավելի քան 2 մլն բաժնետոմս նվիրաբերելու մասին։ Նախաձեռնությունը կապված է Trump Accounts ծրագրի հետ, որի շրջանակում ամերիկացի երեխաների համար ձևավորվում են ներդրումային խնայողություններ։

SpaceX-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ծրագրի իրականացումը, ի թիվս այլ պայմանների, կախված է նաև կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվությունների ստացումից։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76