Աշխարհ

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲԱՆԿԵՐԻՆ, ԻՍԿ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԻՆ
18/02/2010 12:09
Կիսվել

ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲԱՆԿԵՐԻՆ, ԻՍԿ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԻՆ

Արդեն հաջորդ շաբաթ ամերիկյան խոշորագույն հեջ-ֆոնդերը, որոնց տնօրինության տակ գտնվում է ավելի քան 100 մլն դոլար, հրապարակելու են 2009 թվականի չորրորդ եռամսյակի իրենց գործունեության արդյունքները և ներդրումային պորտֆելի կառուցվածքը, սակայն արդեն պարզ է, որ ամերիկացի հայտնի ներդրողներից մեկը` Ջորջ Սորոսը, վերջին ամիսների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բանկերի և հեռահաղորդակցական ընկերությունների նկատմամբ, մինչդեռ Ուորեն Բաֆեթը շարունակել է վաճառել նավթային ընկերությունների իր արժեթղթերը, իսկ Ջոն Պոլսոնը գնել է այն ամենն, ինչ վաճառել է Բաֆեթը:

Ջորջ Սորոսի Soros Fund Management ներդրումային ընկերությունը, գիտակցելով, որ ճգնաժամը ընձեռնում է նոր հնարավորություններ, կարողացել է ճիշտ գնահատել շուկայում ձևավորված իրավիճակը, ինչի արդյունքում ամերիկացի այս հայտնի ներդրողի ներդրումային պորտֆելն աճել է շուրջ 42%-ով` 2009 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ կազմելով 8.8 մլրդ դոլար:

Այս նույն ժամանակահատվածում ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերության պորտֆելն աճել է 4.2%-ով և կազմել 57.9 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ գրեթե բոլոր ներդրողների համար առավել գրավիչ են եղել ներդրումները Citigroup բանկում: Այսպես, Ջորջ Սորոսը, Էրիկ Մինդչին և Ջոն Պոլսոնը նախորդ տարվա ընթացքում ձեռք են բերել բանկի` շուրջ կես միլիարդ դոլարի բաժնետոմսեր:

Ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն է ներկայացրել նաև Wells Fargo բանկը: Այժմ բանկի բաժնետոմսերի շուրջ 6%-ը պատկանում է Ուորեն Բաֆեթին, իսկ Ջոն Պոլսոնը, որ անգամ ճգնաժամի պայմաններում շարունակում էր ներդրումներ կատարել հիփոթեքային շուկայում, դարձել է բանկի 17,5  մլն բաժնետոմսերի սեփականատեր:

AMP
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37