ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՇՈՒՐՋ 2 ՄԼՆ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Տնտեսության խթանմանն ուղղված 787 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ծրագիրը, որն անցյալ տարի ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը, տվել էր իր դրական արդյունքները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ամփոփելով վերջին մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
ԱՄՆ նախագահի խոսքերով` տնտեսության խթանմանն ուղղված այս ծրագրի շնորհիվ այսօր ԱՄՆ կառավարությանը հաջողվել է պահպանել կամ ստեղծել շուրջ 2 մլն աշխատատեղ:
Բարաք Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված տնտեսության խթանման ծրագրի հիմնական նպատակն առաջիկա տարիներին լինելու է տնտեսության իրական հատվածի երկարաժամկետ զարգացումը: