Հանքարդյունաբերություն

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
19/02/2010 16:49
Կիսվել

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բնապահպանության նախարարության երկու աշխատակցի` Բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական  պետական տեսչության  պետի տեղակալ  Արսեն Պետրոսյանը  ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրի հիման վրա 2009 թվականին ստուգել է  «Դելտա ֆրագմենտե  ՍՊԸ-ի կողմից  շահագործվող  «Երևան քաղաքի  Աստղիկի գիպսատար  կավերի և բազալտների  հանքավայրումե-ում   բնության պահպանության և բնական պաշարների  արդյունավետ օգտագործման  բնագավառի օրենսդրության պահանջների կատարման վիճակը:  

«Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում  չարձանագրելու և գանձման ենթակա  տուգանքի չափը նվազեցնելու  համար Պետրոսյանը «Դելտա ֆրագմենտ»  ՍՊԸ-ի  տնօրեն Վարդան Ասլանյանից  ստացել է 400 հազար դրամ կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ` նախաքննությամբ պարզվել է, որ Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար  Տիգրան Գրիգորյանի հետ  համաձայնության գալով,  ստուգել է  «Ախթալայի լեռնահարստացման  կոմբինատ» ՓԲԸ-ում  բնական ռեսուրսների  օգտագործման և պահպանման  պահանջների կատարման վիճակը, որից հետո ընկերության  խորհրդի նախագահի օգնական  Հրանտ Ավագյանից պահանջել և ստացել 5 մլն դրամ կաշառք:

Հաղորդագրության համաձայն՝ նշված գումարը տեսուչները պահանջել են Լոռու մարզի  Այրում-Ճոճկան  ձորում գտնվող  շրջանառու ջրամատակարարման  համակարգը շահագործման  հանձնելու ժամկետը  երկարաձգելու թույլտվություն տալու  համար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա`  Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ և 4-րդ մասի 2-րդ կետերով:   Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6