ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CARREFOUR ՑԱՆՑԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 3,5 ԱՆԳԱՄ
Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը հրապարակել է 2009 թվականի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 3,5 անգամ` կազմելով 437 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 1,53 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա արդյունքներով ընկերության հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 87,38 մլրդ եվրո` նախորդ տարվա 88,24 մլրդ եվրոյի դիմաց;
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով Carrefour ընկերության շրջանառության համախառն ծավալը կրճատվել է 1,4%-ով` կազմելով 96,1 մլրդ եվրո: