ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Հունաստանի երկու խոշոր ավիաընկերությունները` Olympic Air-ը և Aegean Airlines-ը, կմիավորվեն: Այս մասին նշվում է ընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ: Նախնական պայմանավորվածության համաձայն նոր ավիաընկերությունը կանվանվի Olympic Air:
Ինչպես նշել են Olympic Air ընկերության սեփականատեր հանդիսացող Marfin Investment Group հոլդինգի ներկայացուցիչները` Հունաստանի երկու խոշոր ավիաընկերությունների միավորումը պայմանավորված է շուկայում ընկերությունների մրցունակության պահպանման ցանկությամբ: Այս գործարքի անհրաժեշտությունը բխում է նաև երկրում ձևավորված տնտեսական իրավիճակից:
Նշենք, որ նոր կազմավորվող ավիաընկերության բաժնետոմսերը հավասարապես կտնօրինեն Olympic Air և Aegean Airlines ընկերությունների ներկայիս բաժնետերերը:
Նախատսեվում է, որ նոր ավիաընկերությունում կաշխատի ավելի քան 6 հազար մարդ: