
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1,1% ԳՆԱՆՃ
2010 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ Ֆրանսիայում գրանցվել է սպառողական գների 0,2% անկում: Ֆրանսիայի Insee ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսում նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ Ֆրանսիայում գրանցվել է 1,1%-ոց գնաճ:
Նշենք նաև, որ 2010 թվականի հունվարին, սեզոնայաին տատանումները հաշվի առած, գնաճը Ֆրանսիայում սահմանվել է ամսական կտրվածքով 0,4%, իսկ տարեկան կտրվածքով` 1,2%: