ՎԶԵԲ-Ն ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխատում է վնասով: Ինչպես նշվում է բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` բանկի ծախսերի աճն առավելապես պայմանավորված է վարկերի հնարավոր կորուստների ծածկմանն ուղղված պահուստային միջոցների ընդլայմամբ, ինչն արդյունք է այն բանի, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը այն տարածաշրջաններում, որտեղ գործունեություն է ծավալում բանկը, դեռևս զգալի է:
Բանկի հաղորդմամբ` 2009 թվականի արդյունքներով ՎԶԵԲ-ը կրել է 746 մլն եվրոյի զուտ վնաս: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 602 մլն եվրո:
Հատկանշական է, որ իր հիմնադրումից` 1991 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը վնասով է աշխատել միայն երեք տարի: