ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ 10 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
2010 թվականի հունվարին աշխարհում ալյումինի առաջնային արտադրության համախառն ծավալը, որն իր մեջ չի ներառում Չինաստանում արտադրված ալյումինի ծավալները, հասել է վերջին 10 ամիսների իր առավելագույն մակարդակին:
Ալյումինի Միջազգային Ինստիտուտի (International Aluminium Institute, IAI) տվյալների համաձայն այս տարվա հունվարին աշխարհում օրական արտադրվել է միջինը 64.4 հազար տոննա ալյումին:
Նշենք, որ այս տարվա հունվարին աշխարհում արտադրված ալյումինի համախառն ծավալները նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 0,6%-ով, իսկ 2009 թվականի համապատասխան ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 4,7%-ով:
IAI-ի տվյալների համաձայն աշխարհում ալյումինի արտադրության ծավալների առավել բարձր մակարդակ գրանցվել է 2008 թվականի գարնանը, երբ երկու ամիս անընդմեջ աշխարհում օրական արտադրվել է միջինը 70.6 հազար տոննա ալյումին: