ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊՂՆՁԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1,6%-ՈՎ
2009 թվականի 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պղնձի արդյունահանման ծավալներն ամբողջ աշխարհում աճել են 1,6%-ով և կազմել 14,361 մլն տոննա:
Այս մասին նշվում է Պղնձի ուսումնասիրման միջազգային խմբի (International Copper Study Group, ICSG) հրապարակած տվյալներում, որոնց համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում պղնձի թողարկման համախառն ծավալներն ամբողջ աշխարհում աճել են 0,4%-ով` կազմելով 16,679 մլն տոննա:
Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում պղնձի պահանջարկին` ապա ICSG-ի տվյալների համաձայն այն կրճատվել է ավելի քան 1%-ով և կազմել 16,635 մլն տոննա: