Պաշտոնական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 75.67-2.37 WTI - 73.81+0.52
COMEX:  GOLD - 2831.50-0.69 SILVER - 32.24-1.80
COMEX:  PLATINUM - 1043.90+1.50
LME:  ALUMINIUM - 2626.50+0.27 COPPER - 9128.50+0.67
LME:  NICKEL - 15394.00-0.68 TIN - 30269.00+0.54
LME:  LEAD - 1967.50+0.36 ZINC - 2793.50+0.38
FOREX:  USD/JPY - 155.18+0.52 EUR/GBP - 1.0362-0.19
FOREX:  EUR/USD - 1.0362-0.19 GBP/USD - 1.239-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44544.66-0.75 NASDAQ - 19627.44-0.28
STOCKS US: S&P 500 - 6040.53-0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 39572.49+0.15 TOPIX - 2788.66+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20225.11+0.00 SSEC - 3250.60+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8673.96+0.31 CAC40 - 7950.17+0.11
STOCKS EUR:  DAX - 21732.05+0.02
31/01/2025  CBA:  USD - 397.35-0.57 GBP - 493.31-1.19
31/01/2025  CBA:  EURO - 412.25-1.47
31/01/2025  CBA:  GOLD - 35607.00+344.00 SILVER - 395.96+6.53
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
26/02/2010 19:53
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել: Մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հարկահավաքության բնագավառում արմատացած բացասական երեւույթների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության վրա: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առկա խնդիրները լուծելու համար, ի թիվս այլ միջոցների, պետք է նաեւ սերտացնել միջգերատեսչական համագործակցությունը:

Հանրապետության Նախագահը կարեւորել է ստվերային տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունները նվազեցնելու եւ տնտեսվարման գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ պահանջել ուժերի համադրման ճանապարհով բարձրացնել կեղծ ապրանքաշրջանառության, ապրանքային կեղծ փաստաթղթեր վաճառքի եւ նմանօրինակ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը:

«Մենք իրավունք չունենք դադար տալու: Մենք խնդիր ունենք ոչ միայն չթողնել, որ նման երեւույթներն ավելանան, այլեւ` առավել կտրուկ քայլեր ձեռնարկել անցյալից եկող արատավոր շղթաների վերացման ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:

31/01/2025
դրամ
Դոլար (USD)
397.35
-0.57
Եվրո (EUR)
412.25
-1.47
Ռուբլի (RUR)
4.04
-0.03
Լարի (GEL)
139.06
+0.65
35607.00
+344.00
Արծաթ
395.96
+6.53