Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԱՐԶԵՐՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ 9 ԴՐԱՄՈՎ
01/03/2010 14:32
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԱՐԶԵՐՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ 9 ԴՐԱՄՈՎ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ֆիզիկական անձանց համար` «Շիրակ», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Վայոց Ձոր» կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին: Սակագնային պլաները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր` ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց:

«Մայրաքաղաքից առավել հեռու գտնվող մարզերի բնակիչները ստանում են աննախադեպ հնարավորություն շփվել Beeline ցանցում և չմտածել խոսակցության տևողության մասին:  Հաճախորդը վճարում է ընդամենը 9 դրամ ելքային զանգի դիմաց, իսկ որքան նա կխոսի` 1 րոպե, թե 1 ժամ, նշանակություն չունի», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Իր տարածաշրջանում գտնվող մարզային սակագնային պլանի բաժանորդի համար դեպի Beeline ցանցի այլ հեռախոսահամարներ ելքային զանգի արժեքը 9 դրամ է: Խոսակցության տևողությունը տարիֆիկացվում է ելնելով 0 դրամ/րոպե հաշվարկից:

Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:

Մարզային սակագնային պլանի բաժանորդների համար դեպի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի (GPRS-Internet) սակագինը 29 դրամ է` փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց:

Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից ` 400 դրամով, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Դեպի մարզային սակագնային պլաներ Beeline այլ սակագնային պլաներից անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային պլաների միջև անցումները փակ են:

Մարզային սակագնային պլաների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները զետեղված են www.beeline.am պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ` անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Վիետնամում և Կամբոջայում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52