
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 9,9%
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով Եվրագոտում, որի կազմի մեջ մտնում են 16 երկրներ, գործազրկության մակարդակը պահպանվել է 9,9% մակարդակում, իսկ Եվրամիության անդամ 27 երկրներում այս տարվա առաջին ամսվա տվյալներով գործազրկության մակարդակը սահմանվել է 9,5%:
Նշենք, որ գործազրկության առավել ցածր մակարդակ սահմանվել է Նիդերլանդներում (4,2%) և Ավստրիայում (5,3%), իսկ գործազրկության առավել բարձր մակարդակ գրանցվել է Լատվիայում (22,9%) և Իսպանիայում (18,8%):