
LUFTHANSA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 112 ՄԼՆ ԵՎՐՈ
Գերմանական խոշոր ավիափոխադրող Deutsche Lufthansa AG ընկերությունը 2009 թվականի ընթացքում, նախնական տվյալների համաձայն, կրել է 112 մլն եվրոյի զուտ վնաս, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ընկերությունն ապահովել էր 542 մլն եվրո զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա ընթացքում գերմանական ավիափոխադրողի գործառնական շահույթը կրճատվել է շուրջ 10 անգամ` կազմելով 130 մլն եվրո, իսկ հասույթն, այս նույն ժամանակահատվածում, կրճատվել է 10%-ով և կազմել 22.3 մլրդ եվրո: