ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ
Եվրամիությունը պարտադիր կերպով պետք է հարկ կիրառի բանկային գործունեության նկատմամբ: Նման դիրքորշում է ներկայացրել Եվրահանձնաժողովը` վստահ լինելով, որ բանկային գործունեության նոր հարկատեսակի կիրառումը հնարավորություն կտա վերահսկել բանկային ռիսկերը և սահմանափակել բանկերի` ռիսկային ակտիվներում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը պարտադիր կերպով պետք է կիրառի բանկային գործունեության այս նոր հարկատեսակն անգամ այն դեպքում, եթե համաշխարհային մասշտաբով այդ հարկատեսակի կիրառումը ձախողվի: