ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 1,7% ԱՃ
Այս տարվա հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ Եվրագոտու անդամ երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների 1,7% աճ: Ինչպես նշվում է Եվրոպական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալներում` տարեկան կտրվածքով Եվրագոտում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ` շուրջ 1,4%-ով:
Նշենք նաև, որ Եվրամիության անդամ 27 երկրներում հաշվետու ամսվա արդյունքներով գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ` 1,8% ամսական, 1,5% տարեկան կտրվածքով: