ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՄՆ-Ն
Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն 2005 թվականից 2009 թվականն ընկած ժամանակահատվածում ռազմական տեխնիկայի արտահանման ծավալով աշխարհում առաջինն է ԱՄՆ-ն, որին հաջորդում է Ռուսատանը: Վերջինիս մասնաբաժինը ռազմամթերքի արտահանման շուկայում կազմում է շուրջ 30%:
Նշենք նաև, որ ռազմական տեխնիկայի և սովորական զինամթերքի արտահանման ծավալներով առաջատար երկրների շարքում են նաև Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Հրապարակած հետազոտական տվյալների համաձայն այս 5 տարիների ընթացքում զենքի և զինամթերքի վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում աճել են 22%-ով: