MOODY`S – ԱՄՆ-Ն ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԻՐԵՆՑ AAA ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԻՑ
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կարող են զրկվել իրենց «AAA» ամենաբարձր վարկային վարկանիշից: Նման հայտարարությամբ են հանդես եկել միջազգային առաջատար Moody”s վարկանիշային գործակալության վերլուծաբանները` նշելով, որ որպես վարկային վակարնիշի իջեցման պատճառ այժմ դիտարկվում է այս երկրների պետական պարտքի զգալի աճը:
Նշենք, որ երկու երկրներում էլ պետական բյուջեի պակասուրդն արդեն գերազանցում է ՀՆԱ-ի 10%-ը: