ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը որոշում է ընդունել պահպանել հաշվարկային տոկոսադրույքը տարեկան 0-0,25% մակարդակում: Այս մասին նշվում է Դաշնային Պահուստային Համակարգի բաց շուկայական գործառնությունների հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ հաշվարկային տոկոսադրույքը կպահպանվի անփոփոխ դեռևս երկար ժամանակ:
Նշենք, որ շատ վերլուծաբանների համար ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի այս որոշումը կանխատեսելի էր: