ՀԲ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 9,5% ԱՃ
2010 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 9,5%: Այսպիսին է Համաշխարհային Բանկի (ՀԲ) կանխատեսումը Չինաստանի տնտեսության վերաբերյալ:
Ինչպես նշել են ՀԲ վերլուծաբանները` տնտեսության կայունացման նպատակով Չինաստանն այս տարի պետք է անցում կատարի զսպող մակրոտնտեսական քաղաքականությանը, ինչը նշանակում է, որ Չինաստանի կառավարությանն անհրաժեշտ է ձեոնարկել համապատասխան միջոցառումներ` ուղղված երկրում գնաճի տեմպերի կարգավորմանը և անշարժ գույքի շուկայում գների կայունացմանը: