Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 27.5%-ՈՎ
17/03/2010 18:53
Կիսվել

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 27.5%-ՈՎ

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն ՀՀ տարածքում վճարային քարտերով 2009թ. ընթացքում իրականացվել է 428 մլրդ դրամի 8848052 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 31 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 5.5 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 1.6 մլրդ դրամ, քարտից-քարտ փոխանցումներ` 4 մլրդ դրամ):

2009թ. տարեվերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 164 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2009թ. վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 702: Այդ թվում` «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 603 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով:

Հաշվետու ժամանակահատվածում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը (այդ թվում նաև ինտերնետ գործառնությունները) կազմել են քարտային գործառնությունների մոտ 7%-ը: Ընդհանուր առմամ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը ավելացել է 19%-ով:

Տարեվերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 579431, որը 2008թ. վերջի համեմատությամբ ավելացել է 27.5%-ով (125074 քարտով): Ընդ որում «ԱրՔա» քարտերի քանակը 2008թ. համեմատ ավելացել է 40.9%-ով (81974 քարտով) և կազմել 282164: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 17%-ով (43100 քարտով), այդ թվում`  ՙVisa-ն` 21.5%-ով (35695 քարտով) և կազմել 201589, իսկ Master Card-ը` 27.9%-ով (13339 քարտով) և կազմել 61108: Միջազգային այլ քարտերի քանակը նվազել է 14.7-%-ով (5934 քարտով):

Քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալը 2008թ. համեմատ ավելացել է 31.2%-ով (101.8 մլրդ դրամով), իսկ քանակը` 34.3%-ով (2261918):
Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 4177660 գործառնություն` 173 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված
գործառնությունների ծավալը 2008թ. համեմատ ավելացել է մոտ 47%-ով (55.8 մլրդ դրամով),իսկ քանակը` 43%-ով (1261768-ով):

ՀՀ տարածքում մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 62 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 5 հազ. դրամ, (քանակը` համապատասխանաμար կազմել է 1.2 և 0.1): Նշված ցուցանիշները նախորդ տարվա համեմատ պահպանվել են նույն մակարդակում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2