23/03/2010 12:23
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՄԵՋ
Գերմանական բանկերը օգտվում են Հունաստանի ներկայիս ծանր ֆինանսական վիճակից` ակտիվորեն մասնակցելով Հունաստանի պետական պարտատոմսերով իրականացվող սպեկուլյացիոն գործընթացներին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Թեոդորոս Պանգալոսը` նշելով, որ ներկա պայմաններում, երբ եվրոպական մի շարք երկրներ զգալի կորուստներ են կրում եվրոյի փոխարժեքի անկման պատճառով, իսկ Հունաստանը փորձում է մարել ռեկորդային ծավալների հասած իր պարտավորությունները, Գերմանիան շարունակում է օգտվել ստեղծված իրավիճակից:
Հունաստանի վարչապետի խոսքերով` անհրաժեշտ է պայքարել սպեկուլյացիոն այսպիսի երևույթների դեմ, որոնք կապված են վարկային դեֆոլտային սվոպների հետ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրախորհրդի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերը նույնպես մտադրություն էին հայտնել պայքարել ֆինանսական շուկայում սպեկուլյացոն երևույթների դեմ և արգելել այնպիսի գործառնությունները, որոնք իրականացվում են գնորդին հնարավոր դեֆոլտից ապահովագրող CDS (վարկային դեֆոլտային սվոպներ) ֆինանսական գործիքների միջոցով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
