24/03/2010 11:46
2009Թ.-ԻՆ ԷԼԻՏԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄԻՋԻՆԸ 5,5%-ՈՎ
Անշարժ գույքի շուկայում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, առավել մեծ անկում գրանցվել է էլիտար բնակարանների և հանգստյան տների ոլորտում: Նման եզրակացության են եկել Citi Private Bank և Knight Frank ընկերությունների վերլուծաբանները` հրապարակելով անշարժ գույքի համաշխարհային շուկայի իրենց ուսումնասիրությունների արդյունքները «2010 թվականի հարստության մասին» զեկույցում:
Ներկայացված տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում էլիտար բնակարանների գներն ամբողջ աշխարհում գրանցել են միջինը 5,5% անկում, ընդ որում էլիտար հանգստյան տների գներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 13,9%-ով:
2009 թվականի արդյունքներով անշարժ գույքի գների առավել մեծ անկում գրանցվել է Դուբայում (-45%) և Դուբլինում (-25%), իսկ Փարիզում և Մոնակոյում անշարժ գույքի գների անկումը տատանվել է 15%-ի սահմաններում:
«2010 թվականի հարստության մասին» զեկույցի համաձայն` անշարժ գույքը շարունակում է մնալ մասնավոր ներդրողների հետաքրքրության կենտրոնում: Ուսումնասիրությունների շրջանակներում կատարված հարցման արդյունքներով` ներդրողների ներդրումային պորտֆելի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում անշարժ գույքին:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
15:16 07/09/26
14:13 07/09/26
