24/03/2010 14:54
ՆՅՈՒ-ՅՈՐՔՆ` ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՔԱՂԱՔՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Նյու-Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքն` ազդեցիկ քաղաքների վարկանիշային աղուսյակում գրավելով Լոնդոնի տեղը: Այս մասին նշվում է Citi Private Bank և Knight Frank ընկերությունների հրապարակած «2010 թվականի հարստության մասին» զեկույցում:
Ներկայացված վարկանիշային աղուսյակում Լոնդոնը երկրորդն է, իսկ Փարիզը, Տոկիոն և Լոս-Անջելոսը պահպանել են աշխարհի ամենաազդեցիկ քաղաքների վարկանիշային աղույսակի իրենց հորիզոնականները` զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը:
Հատկանշական է, որ ազդեցիկ քաղաքներից շատերն, ինչպիսիք են Դուբայը և Մեխիկոն, այս մեկ տարվա ընթացքում զիջել են իրենց դիրքերը, մինչդեռ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը ամրապնդել է իր դիրքերը` բարձրանալով մինչև 8-րդ հորիզոնական:
Նշենք, որ աշխարհի ամենաազդեցիկ քաղաքների վարկանիշային աղուսյակի հիմքում ընկած են չորս հիմնական կատեգորիաներ` քաղաքի տնտեսական ակտիվությունը, քաղաքական ազդեցությունը, մարդկային կապիտալը և կյանքի որակը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
10:50 01/10/26
10:30 01/10/26
