ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այս տարվա փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ԱՄՆ անշարժ գույքի շուկայում գրանցվել է տների վաճառքի ծավալների անկում: ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 308 հազար նորակառույց տուն: Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 2,2%-ով:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին ԱՄՆ անշարժ գույքի շուկայում ներդրողների առավել մեծ ակտիվություն: