ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԵՎՐՈՅԻ ԱՆԿՄԱՄԲ
Հունաստանի հնարավոր սննկացումը կարող է պատճառ դառնալ եվրոյի 10% անկման: Այսպիսի մտավախություն ունի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: Վերջինս համոզված է, որ Հունաստանի սննկացման արդյունքում Եվրագոտու անդամ երկրները կկրեն ավելի մեծ վնասներ, քան, եթե հատկացնեն այն գումարը, որ ներկայումս Հունաստանը պահանջում է որպես ֆինանսական աջակցություն:
Նշենք, որ այսօր Եվրագոտու անդամ երկրները վերջնական համաձայնության են եկել Հունաստանին ֆինանսական աջակցության տրամադրման հարցում: Մշակված ծրագրի համաձայն` Հունաստանին կտրամադրվի 20-23 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն, եթե վերջինս չկարողանա հաղթահարել իր խնդիրները միայնակ:
Ներկայումս Հունաստանի պետական պարտքը գերազանցում է 294 մլրդ եվրոն, իսկ բյուջեի պակասուրդը կազմում է երկրի ՀՆԱ-ի 12,7%-ը: