Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂ
02/04/2010 18:18
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂ

Սկսած 03.04.2010թ.-ից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 29.10.2009թ.-ից AHEK հապավմամբ ցուցակված «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Ներկայում բորսայի B ցուցակում ընդգրկված է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի` 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս:

Շուկա ստեղծողի կարգավիճակում Արմսվիսբանկը կապահովի բաժնետոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ, երաշխավորելով երկրորդային շուկայում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

Արմսվիսբանկը ֆոնդային բորսայի անդամ է հանդիսանում 14.09.2007թ.-ից և ներկայումս շուկա ստեղծողի դերում գործում է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկման (HRGAB2) համար, որը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Abond ցուցակում ընդգրկված միակ պարտատոմսն է:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում առաջինն է իրականացրել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակված կամ առևտրին թույլատրված որևէ այլ ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծող չի գործում:  

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների, ցուցակված ընկերությունների և շուկա ստեղծողների մասին տեղեկատվությունը զետեղված է բորսայի www.nasdaqomx.am պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52