Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
06/04/2010 18:04
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության անդամները և Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքերի ընթացքին:

Ամփոփելով շրջայցի արդյունքները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ – Ամփոփելով շրջայցի արդյունքները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ /"Գազպրոմ" ԲԲԸ Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի Վարչության պետ / Անատոլի Պոդմիշալսկին նշեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ընթանում է ժամանակացույցի համաձայն եւ համոզմունք կա, որ այն շահագործման կհանձնվի նույնպես սահմանված ժամկետներում, եւ «այս տարի մենք կունենանք եզակի 5-րդ էներգաբլոկ, որը Հայաստանին հնարավորություն կընձեռի ստանալ մեծ քանակությամբ էժան էլեկտրաէներգիա, իսկ ներդրողներին՝ միջոցների փոխհատուցվելիություն»:

Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը: 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է ժամանակակից գազատուրբինների տեղադրում, ինչպես նաև շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում: էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ:

«Հրազդան-5»-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. կեսերին: 2006-2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393,5 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ և արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար:

Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: 60 օբյեկտներում միաժամանակ կատարվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված են ավելի քան 900 մասնագետ:

Մասնագետների և գործընկերների գնահատմամբ «Հրազդան-5»-ի նախագիծը իր տեխնիկական պարամետրերով և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախադեպը չունի համաշխարհային էներգետիկայում:

Կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում է նորագույն, տեխնոլոգիապես բարդ և աննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

Ներկայումս ամբողջությամբ մատակարարվել է կաթսաագրեգատի սարքավորումների խմբաքանակը և շեֆ-ճարտարագետի` <<Կրասնի կոտելշիկ>> գործարան, ղեկավարությամբ շարունակվում է կաթսաագրեգատի մոնտաժման աշխատանքները մոնտաժումը:

Փետրվարին Հայատան է առաքվել հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը եւ բեռնաթափվել «Հրազդան-5» շինհրապարակում:
400 000 կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար: Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում: Բեռի տեղափոխումն իրականացվել է ժամանակացույցի համաձայն երկաթգծով եւ հատուկ փոխադրամիջոցներով:

«Հրազդան-5»-ի շինհրապարակում կառուցված 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փողը, որը հաշվարկված է 9 բալ սեյսմակայունության համար, խոշորագույնն է Անդրկովկասում: Ըստ մասնագետների, այն ամբողջությամբ հավաքակցվել է բետոնե խողովակին եւ ջերմամեկուսացվել:
«Հրազդան-5»-ի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:

Ավարտվել է «Հրազդան-5»-ի անձնակազմի վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ), շարունակվում է էլեկտրատեխնիկական արտադրամասի անձնակազմի մասնագետների վերապատրաստումը Հրազդանի ՋԷԿ-ի գործող հատվածում:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72