ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՎՐԱ
2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ում թրեյդերներին վճարվել է ընդհանուր առմամբ 140 մլրդ դոլար աշխատավարձ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը` ներկայացնելով տվյալներ Ուոլ-Սթրիթի 38 ընկերությունների ֆինանսական հաշվետություններից: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին թրեյդերներին վճարվել է 123 մլրդ դոլար, իսկ 2007 թվականին` 137 մլրդ դոլար աշխատավարձ:
Հատկանշական է, որ 2009 թվականի ընթացքում զգալիորեն կրճատվել է խոշոր ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը, ընդ որում վերջիններիս մեծ մասը հրաժարվել է նաև տարեկան բոնուսներից: