Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Համաշխարհային բանկը չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված 1.7% տոկոսադրույքը մեկ տարի ժամկետով
10/06/2020 21:01
Կիսվել

Համաշխարհային բանկը չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված 1.7% տոկոսադրույքը մեկ տարի ժամկետով

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացում է սպասվում աշխարհի բոլոր երկրներում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները:

Այս համատեքստում Համաշխարհային Բանկը տեղեկացրել էր Զարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) կողմից Հայաստանին տրամադրված վարկերից շատերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկելու հնարավորության վերաբերյալ:

Ընձեռված հնարավորությունից օգտվելու նպատակով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական խնդրանքով 2020 թվականի մայիսի 7-ին դիմել էր Համաշխարհային Բանկին:

2020 թվականի հունիսի 4-ի գրությամբ Համաշխարհային Բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային Բանկի 2021 ֆինանսական տարվա (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:

Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: 2020թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման Միջազգային Ընկերակցության վարկերի գծով կազմել է 981 մլն ԱՄՆ դոլար (կառավարության պարտքի 14%-ը), որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 763 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական իրավիճակի պատշաճ ուսումնասիրությունից հետո Զարգացման Միջազգային Ընկերակցության գործադիր տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել Հայատանին նախկինում տրամադրած վարկերի մեծ մասի գծով վարկավորման պայմանների խստացման ուղղությամբ՝ հավելյալ 1.7% դրույքաչափով ավելացնելով վարկային համաձայնագրերով ամրագրված տոկոսադրույքը, որը կիրառվեց 2014 թվականի հուլիսի 1-ից:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44