
Նիկոլ Փաշինյան. Արթուր Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ում պաշտոնավարումն ավարտվում է այսօր, կշարունակի ներգրավված մնալ պետական համակարգի աշխատանքներում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Արթուր Ջավադյանին ԿԲ-ում գործունեության համար:
«Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի ու գների կայունությունը Հայաստանում: Իհարկե, մենք խոսել ենք, Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա ես առաջարկում եմ, որ մենք ծափերով պարոն Ջավադյանին ճանապարհենք ԿԲ նախագահի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը, որից հետո հետևեցին ծափահարություններ: