Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Beeline-ը՝ բիզնեսի համար. Ինչպես հաղթահարել ճգնաժամը՝ աջակցելով միմյանց
11/06/2020 22:57
Կիսվել

Beeline-ը՝ բիզնեսի համար. Ինչպես հաղթահարել ճգնաժամը՝ աջակցելով միմյանց

Կորոնավիրուսը համաշխարհային տնտեսությանը կանգնեցրեց ճգնաժամի առջև։ Համաձայն կանխատեսումների՝ տնտեսական անկումը կգրանցվի բոլոր երկրներում։ Թեև դեռ վիճակագրություն չկա, վնասներն էլ գույքագրելը վաղ է, այնուամենայնիվ, մի հարցում բոլոր փորձագիտական կարծիքները նույնանում են. Ամենամեծ վնասը կրել են տուրիզմը, ավիափոխադրումները, ռեստորանային բիզնեսը։ Զգալի վնասներ են կրել բազմաթիվ այլ ոլորտներ։ (Անգլերեն տարբերակ)

Beeline-ը՝ բիզնեսի համար. Ինչպես հաղթահարել ճգնաժամը՝ աջակցելով միմյանց

Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը դժվարանում է կանխատեսել՝ երբ կավարտվի այս իրավիճակն ու երբ կհաղթահարենք տնտեսական ճգնաժամը։ Մասնագետը միևնույն ժամանակ նկատում է, որ համավարակը  բիզնեսի որոշ ճյուղերի համար աճի և զարգացման նպաստավոր պայմաններ է ստեղծել։ Հեռահաղորդակցության ծառայությունների ու տեխնոլոգիական բիզնես պրոդուկտների պահանջարկն է մեծացել։ Պայմանավորված հեռավար աշխատանքով և կրթական գործընթացներով, զգալիորեն աճել է հեռահաղորդակցական ծառայությունների ու տեխնոլոգիական բիզնես պրոդուկների պահանջարկը։

«Բիզնեսն առանց այլ բիզնեսի ծառայությունների գոյատևել չի կարող։ Ինչ խոսք, չենք կարող չփաստել, որ մեր օրերում համավարակից առաջ, ընթացքում ու հետո ոչ միայն բիզնեսին, այլ յուրաքանչյուրիս կապը միշտ պետք է՝ որպես հաղորդակցության հուսալի երաշխիք», – ասում է մասնագետը։

Տեխնոլոգիական բիզնես պրոդուկտների կայծակնային աճի և զարգացման առավել ցայտուն օրինակը տեսահաղորդակցական հարթակներն են։ Համավարակի սկզբից բոլորի շուրթերին Zoom-ի պահանջարի անհավանակ աճն էր, որին հետևեց Microsoft Teams-ը, իսկ Google-ը և Facebook-ը անմիջապես գործարկեցին իրենց նմանատիպ հարթակները։ Ստեղծված իրավիճակին արագ են արձագանքում նաև հեռահաղորդակցական ընկերությունները, մասնավորապես ՀՀ առաջատար օպերատորներից Beeline-ը։

Ի դեպ, Beeline-ում սեփական փորձից գիտեն՝ ինչի կարիք ունի բիզնեսը։ Հառավար աշխատանքի անցնելիս՝ Beeline-ում հասկացել են՝ որոնք են կազմակերպչական առաջնահերթությունները։ Հեռահաղորդակցության օպերատորը փորձել է հնարավորինս բավարարել կորպորատիվ հաճախորդների պահանջներն ու առաջարկել այն, ինչի կարիքը կարող է զգացվել։

Beeline-ը՝ բիզնեսի համար. Ինչպես հաղթահարել ճգնաժամը՝ աջակցելով միմյանց

Ըստ այդմ՝ Beeline-ը վերանայել է մատուցվող ծառայությունները և զուգահեռաբար առաջարկում է հեռավար աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ ծառայություններ։ Beeline-ը տեղծել է փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ, Microsoft Office 365/365 Պրեմիում լիցենզիա և նոութբուք։ Եվ այս ամենը մեկ փաթեթում՝ մեկ հաշվով՝ հեշտացնելով նաև կորպորատիվ հաճախորդների վճարումներ կատարելու գործընթացը։ Իսկ առցանց փաստաթղթեր ու պայմանագրեր ստորագրելու համար Հայաստանում առաջին անգամ հենց Beeline-ն է գործարկել Mobile ID ծառայությունը։

Համավարակի պայմաններում առցանց պայմանագրեր կնքելը շատ կարևոր է, ինչպես նաև անշփում վճարումներ անելը՝ հաճախորդնի և ընկերության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այս ամենը ապահովելու համար Beeline-ում գործում են արագ և անվտանգ վճարումների մի քանի տարբերակ՝ pay.beeline.am կայքը, BeeMoney էլեկտրոնային դրամապանակը և MyBeeline հավելվածը, իսկ առցանց գնումների համար՝ E-shop-ը, որը տրամադրում է ողջ Հայաստանի տարածքով SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքման հնարավորություն բոլոր հաճախորդների համար։

Beeline-ը՝ բիզնեսի համար. Ինչպես հաղթահարել ճգնաժամը՝ աջակցելով միմյանց

Ընկերությունում նշում են, որ վեջի երկու ամսավ մեջ կատարել են տասնյակ հազարավոր առաքումներ և ծառայությունների միացումներ, իսկ բիզնեսից ստացաց հետադարձ կապի հիման վրա նորացրել է «Անձնական գրասենյակ» ծառայությունը, որի միջոցով կորպորատիվ հաճախորդները կարող են լիովին կառավարել իրենց կորպորատիվ փաթեթը, ստանալ փաթեթների հետ կապված ցանկացած տեղեկատվություն՝ ֆինանսական ակտեր, վերծանումներ և այլն։

Ի դեպ, հենց այստեղ կորպորատիվ հաճախորդները կարող են ծանոթանալ նաև «Կորպորատիվ VPN»  ծառայությանը։ Սա լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման ծառայություն է։ Beeline-ից հայտնում են՝ նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով․ Այժմ բիզնես հաճախորդները անհրաժեշտություն չունեն դիմելու տարբեր ընկերությունների. Beeline-ի աշխատակիցները կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու թեստավորումը»։

Համավարակի պայմաններում առավել, քան երբևէ բիզնես գործունեություն ծավալողները հաճախորդներին գործունեության ժամանակավոր դադարեցման, վերաբացման, ծառայությունների մատուցման, ձևի փոփոխության, նորությունների մասին ծանուցելու անհրաժեշտություն ունեն։ SMS-ը շատ ընկերությունների համար հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների ներգրավման արդյունավետ միջոց է։

«Վենուս» էլեկտրոնիկայի խանութը երկար ժամանակ է օգտվում է Beeline-ի ծառայություններից։ «Վենուս»-ից մեզ հայտնեցին, որ ծառայություններից գոհ են, մասնավորապես «SMS-ինֆո» ծառայությունից օգտվում են առավել հարմար պայմաններով, քան նախկինում։

«Հիմա մենք կարող ենք ինքներս ցանկացած ժամանակ մեր հաճախորդներին SMS-ի միջոցով տեղեկացնել ակցիաների ու նորությունների մասին, որը մեզ առավել հարմար է։ Հաճախորդը, հատկապես այս ժամանակաշրջանում, տանից դուրս չի գալիս, իսկ սմարտֆոնը նրա հետ է ամեն տեղ ու ամեն պահի։ Այպես որ մեր նորությունների մասին հաճախորդին հաղորդագրությամբ տեղեկացնելն ավելի արդյունավետ է։ Բացի այդ Beeline-ի «SMS-ինֆո» ծառայության շնորհիվ հնարավորություն ունենք 10 րոպեում հազարավոր ու նույնիսկ տասնյակ հազարավոր քաղաքացիների տեղեկացնել մեր ակցիաների մասին», – մեզ հետ զրույցում պատմեց «Վենուս» ընկերությունից Մարինեն։

«SMS-ինֆո» ծառայության շրջանակում Beeline-ը համագործակցում է նաև պետական գերատեսչությունների՝ առողջապահության նախարարության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարներին անվճար զանգերի ապահովման մասով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝  աշակերտների, ուսուցիչների և ուսանողների համար ստեղծված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթների մասով։

Ի դեպ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցության արդյունքում Beeline-ը ստեղծվել է հատուկ գնային առաջարկներ այն ընկերությունների համար, որոնք զբահվում են առցանց վաճառքով, բայց օգտնվում են միջազգային Hosting ծառայությունից։
«Ոչ միայն մենք ենք զբաղվում առցանց վաճառքով և առաքմամբ. Կան ռեստորաններ, որոնք առցանց սնունդ են առաքում, առցանց խանութներ, որտեղից կարող եք գնել համարյա ամեն ինչ, տաքսի ծառայությունները նույնպես գործում են առցանց: Համաճարակը ցույց տվեց ևս մեկ խնդիր` սերվերները հաճախ տեղակայված են Հայաստանից դուրս, իսկ փակ սահմանների պայմաններում կարող են խնդիրներ առաջանալ իրենց կառավարման հետ: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համագործակցության արդյունքում մենք այս ընկերություններին կառաջարկենք հատուկ Hosting-ի և Colocation-ի պայմաններ, որոնք ոչ միայն մրցունակ կլինեն համաշխարհային շուկայում, այլ նաև կլուծեն լոգիստիկայի և կառավարման խնդիրները», – նշում են Beeline-ում։

Մենք հետևողական ենք լինելու «բիզնեսը բիզնեսի համար» ձևաչափի շրջանակներում  նոր նախաձեռնությունների ու առաջարկների նկատմամբ։ Թեև համավարակը մեծ վնաս է հասցրել բիզնեսին, այնուամենայնիվ, սա նաև հնարավորություն է բիզնեսի համար ոտքի կանգնել՝ միմյանց օգնելով։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00