Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Մեկնարկում է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մասնակիցների մրցույթը
19/06/2020 14:39
Կիսվել

Մեկնարկում է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մասնակիցների մրցույթը

Ծրագրի նպատակն է կանաչ, արտաքին միջավայրին հնարավորինս անվնաս գյուղատնտեսության և կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման միջոցով, Հայաստանում ապահովել կանաչ գյուղատնտեսական մշակույթ։

Ծրագիրը կնպաստի ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում հատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաների զարգացմանը և հնարավորություն կընձեռնի բարձրացնել նշված արժեշղթաներում մրցութային կարգով ընտրված ագրոբիզնեսների մրցունակությունը՝ ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության ընդլայնման միջոցով:

Ի՞նչ աջակցություն է տրամադրում ծրագիրը

Վերը նշված արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկների համար Ծրագիրն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով.

*առաջնային գյուղատնտեսություն (գյուղատնտեսական մթերքների արտադրություն);
*հետբերքահավաքային գործունեություն (զտում, տեսակավորում, պահեստավորում, սառը պահպանում, վերամշակում և այլ);
*մարքեթինգ (փաթեթավորում, պիտակավորում, շուկայավարում ՝ ներքին սպառմանը և արտահանմանը միտված և այլ):

Ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով, որոնք ուղղված կլինեն ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը, շուկայավարմանը, և այլն:

Ով կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գրանցված, հատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության ոլորտի ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, վերամշակողներ, սառնարանային պահպանման և փաթեթավորման ծառայություններ մատուցողներ, մատակարարներ, վերավաճառողներ, արտահանողներ և այլն:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

Ինչպե՞ս դիմել

Հայտադիմումը կարող եք ձեռք բերել մարզպետարանից, համայնքապետարանից, գյուղի վարչական ղեկավարից կամ ներբեռնել այստեղ՝ Facebook EU-GAIA-UNDP կամ GAIA Armenia: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 10-ը: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափորոշիչների համաձայն: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Լրացված հայտադիմումները, համառոտ բիզնեսի զարգացման պլանի հետ՝ (ֆերմերների դեպքում ՝ գյուղացիական տնտեսության կառավարման պլանի հետ միասին), փոստով, առձեռն, էլեկտրոնային փոստով և այլ միջոցներով խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեներով՝ Երևան, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, կամ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 53 00 00 (226 , 118, 229 ներքին համարներով):

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83