Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երևանում շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածք տեղափոխելու համար կգանձվի 30 հազար դրամ
24/06/2020 13:39
Կիսվել

Երևանում շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածք տեղափոխելու համար կգանձվի 30 հազար դրամ

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ որոշվեց շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձել 30 000 ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխտակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն: Գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը մշակելիս: Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ տեսուչը պետք է կազմի արձանագրություն, իսկ կրկնօրինակը կհանձնվի կամ կուղարկի շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ շահագործողին: Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում այն կուղարկվի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքում»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվելու է վճար` յուրաքանչյուր ժամի համար 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար 1000 ՀՀ դրամի չափով:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը Սաֆարյանին հարցրեց՝ արդյոք շրջիկ առևտրի կետերի արտաքին տեսքին ուշադրություն դարձվելո՞ւ է, թե ոչ:

«Արտաքին տեսքի և գովազդի հետ կապված շրջիկ առևտրի կետերի սեփականատերերը նախապես պետք է համաձայնեցնեն Երևան քաղաքապետարանի հետ: Դիմելուց հետո՝ արտաքին գովազդի վարչությունը կտա եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը:

Հարակից զեկուցող Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 41 կողմ ձայնով:

Երևան քաղաքի ավագանին նիստի ժամանակ նաև սահմանել է մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:

Լիլիթ Դեմուրյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52