Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կենտրոնական բանկ. Մարտին Գալստյանի ելույթը 2020թ. երկրորդ եռամսյակի «Գնաճի հաշվետվության» ներկայացման ժամանակ
30/06/2020 19:24
Կիսվել

Կենտրոնական բանկ. Մարտին Գալստյանի ելույթը 2020թ. երկրորդ եռամսյակի «Գնաճի հաշվետվության» ներկայացման ժամանակ

Բարև ձեզ, ուրախ եմ ողջունել ձեզ Կենտրոնական բանկում:

Այսօր կներկայացնեմ ձեզ 2020 թվականի երկրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը: Հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից և առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունից: Իրականում ես կկենտրոնանամ ընթացիկ և կանխատեսվող տնտեսական իրավիճակի և մեր քաղաքականության որոշման վրա:

Նշեմ նաև, որ այս մամլո ասուլիսով մենք սկիզբ ենք դնում մի ավանդույթի, երբ ամեն եռամսյակ Գնաճի հաշվետվության հրապարակման օրը մենք կհանդիպենք և կխոսենք գների կայունության և դրամավարկային քաղաքականության մասին: Սա շատ կարևոր է հատկապես հիմա՝ մեծ անորոշությունների պարագայում, որպեսզի փորձենք հաղորդակցվել և առնվազն մակրոտնտեսական կայունության առումով հնարավորինս նվազեցնենք ապագա անորոշությունը: Փորձելու ենք ներկայացնել մեր որոշումների կայացման ամբողջ շղթան և տրամաբանությունը, որովհետև համոզված ենք, որ դա է վստահության կառուցման ճանապարհը: Ընդ որում սա նաև պետք է դիտարկել մեր հաղորդակցման քաղաքականության ավելի լայն համատեքստում, որի ներքո մենք աստիճանաբար նաև այլ գործիքներ կներկայացնենք: Մասնավորապես տարին երկու անգամ՝ Ֆինանսական կայունության հաշվետվության հրապարակման ժամանակ մենք կհանդիպենք և կքննարկենք ֆինանսական կայունությանը վերաբերող խնդիրները, իսկ հետագայում կվերանայենք մեր բոլոր հաշվետվությունների կառուցվածքը, որպեսզի հնարավորինս թափանցիկ և հասկանալի ներկայացվի քաղաքականության որոշումների տրամաբանությունը:

Մինչև Դրամավարկային քաղաքականության ծրագրին անցնելը կցանկանայի ամրագրենք, որ հաշվետվության վերլուծություններն ու կանխատեսումները հիմնված են հունիսի 16-ի դրությամբ առկա տեղեկատվության վրա: Օրինակ հունիսի 24-ին Արժույթի Միջազգային հիմնադրամը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները զեկույցը», կամ հունիսի 25-ին Վիճակագրական Կոմիտեն հրապարակել է հունվար-մայիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, բայց այս տեղեկատվությունը ներառված չէ մեր վերլուծություններում:

Այսպիսով, առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից հետո էականորեն վատթարացել են արտաքին աշխարհի կանխատեսումները: Ապրիլին Արժույթի Միջազգային Հիմնադրամի հրապարակած Համաշխարհային տնտեսության հեռանկարները (World Economic Outlook) պարբերականում գլոբալ տնտեսական անկումը գնահատվում էր 3.0 տոկոս (որը արդեն ներառված էր մեր տոկոսադրույքի ապրիլյան որոշման մեջ), իսկ հունիսի 24-ի գնահատականներով (WEO update)՝ արդեն 4.9 տոկոս: Ընդ որում այս անկումը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին: Շատ հնարավոր է, որ այս կանխատեսումները հաջորդ անգամ ևս վերանայվեն նվազեցման ուղղությամբ, քանի որ դեռևս ոչ ոք չգիտի թե որքան կտևի համավարակը և ինչ հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության վրա:

Ելնելով արտաքին աշխարհի և Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության ավելի խորը անկումից, ինչպես նաև պայմանավորված ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի համար վերանայվել է առաջին եռամսյակի 0.7 տոկոսից մինչև -4.0 տոկոս: Միաժամանակ, հիմնական գործոնը, որը կպայմանավորի վերականգնման հեռանկարները բնականաբար, առողջապահական իրավիճակն է աշխարհում և Հայաստանում:

Ի լրումն դրան ապագայի վերաբերյալ բարձր անորոշությունը զգալի ազդեցություն է ունենում մարդկանց և կազմակերպությունների վարքագծի վրա՝ հանգեցնելով սպառման և ներդրումների կրճատմանը, ինչը լրացուցիչ զսպող ազդեցություն է ունենում համախառն պահանջարկի վրա:

Արդյունքում չնայած գնաճի ընթացիկ մակարդակը համահունչ է առաջին եռամսյակի կանխատեսումներին, սակայն կանխատեսվում է, որ համախառն պահանջարկը կմնա թույլ, նույնիսկ խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, իսկ գնաճը տարեվերջին կկազմի 1.9 տոկոս: Միաժամանակ Կենտրոնական բանկի Խորհուրդը, գնահատելով որ գնաճային սպասումները բավականին խարսխված են, իսկ փողի շուկայում շարունակել են նվազել ռիսկերը, նպատակահարմար գտավ ավելի մեծ քայլով նվազեցնել տոկոսադրույքը՝ մինչև 4.5 տոկոս և գտնում է, որ անհրաժեշտ կլինի միջնաժամկետում շարունակել վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ կանխատեսվող հորիզոնում գնաճը աստիճանաբար թիրախին վերադարձնելու նպատակով:

Ռիսկերը բազային սցենարի շուրջ հիմնականում նվազման ուղղությամբ են։ Հնարավոր պատճառները կարող են լինել.

–  Աշխարհում և Հայաստանում համավարակի ավելի դանդաղ հաղթահարումը

–  Հակահամավարակային խստացնող լրացուցիչ միջոցառումների կիրառումը

–  Սպառողական պահանջարկի կառուցվածքի փոփոխությունները

–  Արտադրական շղթաների խաթարումը

–  Անորոշության պահպանումը

–  Աշխատուժի կարողությունների կորուստը

–  և այլն:

Հենց այս նպատակով հաշվետվության մեջ ներկայացված են նաև երկու այլընտրանքային սցենարներ, որոնք նկարագրում են Հայաստանում և արտաքին աշխարհում համավարակի հնարավոր անբարենպաստ զարգացումները: Չնայած այս սցենարները չեն ներառում հարկաբյուջետային քաղաքականության արձագանք, սակայն ակնհայտ է, որ կունենան ավելի մեծ գնանկումային ազդեցություն և կարող են պահանջել ավելի խթանող դրամավարկային քաղաքականության իրականացում:

Կարծում ենք, որ նման անորոշության պայմաններում մեր քաղաքականությունը, ավելի քան երբևէ, պետք է կենտրոնանա մակրոտնտեսական կայունության պահպանման վրա: Դա նաև հնարավորություն կտա ապահովել համավարակի և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված Կառավարության քաղաքականության արդյունավետությունը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75