Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունիսին կրկին աճել են
02/07/2020 19:58
Կիսվել

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունիսին կրկին աճել են

Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին, ինչը պայմանավորված էր բուսական յուղերի, շաքարավազի և կաթնամթերքի գնառաջարկի աճով:  Այնուամենայնիվ, հացահատիկի և մսամթերքի շուկաներում գների զգալի մասը դեռևս ցածր է՝ COVID-19 համավարակի պատճառով առաջացած շուկայական անորոշությունների ֆոնին: 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 93.2 նիշ, ինչը մոտ 2.4 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, չորս ամիս անընդմեջ անկումից հետո, հունիսին ավելացել է 11.3 տոկոսով:  Այդ անկումը հիմնականում արմավենու յուղի գնի կտրուկ աճի հետևանք է՝ պայմանավորված  ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, այն բանից հետո, երբ մի շարք երկրներում մեղմացվեցին COVID-19-ի պատճառով կիրառվող սահմանափակումները: Սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները նույնպես բարձրացել են:  

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրել է 10.6 տոկոս աճ: Անմշակ նավթի գների բարձրացումը էապես օգնել է շաքարի շուկաներին՝ խրախուսելով Բրազիլիայի շաքար արտադրող գործարաններին՝ ավելի շատ շաքարեղեգ օգտագործել էթանոլի արտադրության համար, քան շաքարի, որն էլ իր հերթին նպաստել է  շաքարի արտահանման հնարավորության մեծացմանը և գների աճին: 

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ավելացել է 4.0 տոկոսով՝ մայիս ամսվա համեմատ, գրանցելով առաջին աճը՝ չորս ամիս անընդմեջ անկումներից հետո: Վերջին շրջանում գնաճի հիմքում ընկած է ներմուծման պահանջարկի վերսկսումը պայմանագրային գործարքների համար, հատկապես Միջին Արևելքի և Արևելյան Ասիայի երկրներից, որն ուղեկցվել է  Եվրոպայում առաջարկի սեզոնային նվազումերի հետ:  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Այն մասամբ  պայմանավորված է հյուսիսային կիսագնդում ցորենի բերքահավաքի աշխատանքներով, ինչպես նաև մի շարք խոշոր արտահանող երկրների, ներառյալ Սևծովյան տարածաշրջանի երկրների բարձր բերքատվության հեռանկարներով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 0.6 տոկոսով, ինչը միջին հաշվով 6.0 տոկոս ցածր է 2019թ. հունիսին գրանցած ցուցանիշից: Տավարի և թռչնի մսի գնառաջարկները նվազել են, ինչը էապես պայմանավորված է խոշոր արտադրող տարածաշրջաններում արտահանման հնարավորության աճով, մինչդեռ խոզի մսի գինը, COVID-19-ի պատճառով կիրառվող շուկաների սահմանափակումների ակնկալվող հետագա նվազեցման ֆոնին, մի փոքր աճ է գրանցել, հատկապես Եվրոպայում:   

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08